Անկողմնակալ լրատվությանը միտված ձեր գործունեության արդյունքում է հնարավոր տեսնել իրականությունը. Արա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրատվության հարգելի պատասխանատուներ, Շնորհավորում եմ Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ: Սա այն եզակի տոներից է, որը վերաբերում է ոչ միայն մասնագիտական համայնքին, այլև պետությանը, հասարակության բոլոր շերտերին: Մամուլի ազատության սանդղակն այն հիմնական ցուցիչն է, որը տվյալ երկրի ժողովրդավարության նշաձողն է համարվում:

Խոսքի ազատության հարգելի  երաշխավորներ, մաղթում եմ մասնագիտական նորանոր հաջողություններ, ստեղծագործական մեծ ջիղ և հավատարիմ ընթերցողներ:  Արդարության, ճշմարտության, անկողմնակալ լրատվությանը միտված ձեր գործունեության արդյունքում է հնարավոր տեսնել իրականությունը, շտկել սխալները և կանխել անթույլատրելին:

Վստահ եմ, որ հանդուրժողականությունն  ու արդար մրցակցությունը բերելու է հասարակական ճիշտ կարծիքի ձևավորման՝ ի շահ լրատվության դաշտի իրավունքների պաշտպանության և սպառողների տեղեկատվություն ստանալու իրավունքի սպասարկման:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան




Լրահոս