ՖՈՏՈ. Խաչիկ Մանուկյանն ինքնաբացարկի դիմումը հետ է վերցնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ArmLur.am-ը հայտնել է, որ ԲՀԿ անդամ Խաչիկ Մանուկյանը մեզ հետ զրույցում վստահեցրել է, թե պատգամավորական մանդատից հրաժարվելու որևէ դիմում չի ներկայացրել:

ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր նա դիմել է ՀՀ ԿԸՀ` ինքնաբացարկի մասին դիմումը հետ վերցնելու պահանջով: ՀՀ ԿԸՀ-ից այս առումով պարզաբանում ստանալ չհաջողվեց, սակայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հաստատել է, որ ինքնաբացարկի մասին դիմումը հետ վերցնելու դիմումներ կան:

Իսկ Խաչիկ Մանուկյանի հեռախոսահամարին այլ անձ պատասխանեց՝ կոչ անելով մի փոքր ուշ զանգահարել՝ Մանուկյանի հետ զրուցելու համար:




Լրահոս