Նապոլեոն Ազիզյանը հետ կվերցնի մանդատից հրաժարվելու դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ ինքնաբացարկի դիմումները հետ վերցնելու մասին դիմումներ են առկա: Ինչպես հայտնել ենք,  այդ անձանցից մեկը Խաչիկ Մանուկյանն է, ով երեկ մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե ինքնաբացարկի մասին որևէ դիմում չի ներկայացրել:

ArmLur.am-ի տեղեկություններով, մյուս անձը ևս «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից է՝ Նապոլեոն Ազիզյանը: Նրա կինը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե իր ամուսինը պատգամավորական մանդատից  հրաժարվելու մասին որևէ դիմում չի ներկայացրել:

Հիշեցնենք, որ վերջերս մամուլում հրապարակվել էր  Նապոլեոն Ազիզյանի ինքնաբացարկի մասին դիմումը, որը վավերացրել էր Հովիկ Աբրահամյանի նոտար դուստրը: Այս դեպքից հետո  Նապոլեոն Ազիզյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, թե ինքն անձամբ որևէ դիմում չի գրել:

Հավելենք, որ եթե ինքնաբացարկ ներկայացրած անձանց դիմումներն առանց վավերացման են, ապա նրանք պետք է անձամբ ներկայանան այսօր կայանալիք ԿԸՀ նիստին և հաստատեն իրենց դիմումները:




Լրահոս