
Կոտայքի մարզում վարկանիշային ընտրակարգով առաջդրված Սամվել Սանամյանի ինքնաբացարկի շնորհիվ պատգամավորական մանդատ ստանալու հնարավորություն է ընձեռված Արամ Հարությունյանին:

Նշենք, որ Արամ Հարությունյանը ՀՀԿ վարկանիշայինների թվում զբաղեցրել էր միայն երրորդ հորիզոնականը և հենց Սանամյանի ինքնաբացարկը նրան պատգամավոր դառնալու հնարավորություն ընձեռեց:
Հետաքրքիր է, որ Արամ Հարությունյանը հասցրել է բազմաթիվ պաշտոններ զբաղեցրել և ինչպես հաճախ նրա հրաժարականից հետո են ասել` քանդելով այդ ոլորտները: Նա պատգամավոր լինելու փորձ ունեցել է` 1999-2003 թվականներին, ապա բազմաթիվ այլ պաշտոններ է ստացել`Քաղաքաշինության նախարար, բնապահպանության նախարար, Կոտայքի մարզպետ, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: