Ապագա խորհրդարանի պատկերն արդեն ուրվագծվում է: Երեկ հայտնի դարձավ ԿԸՀ մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած պատգամավորի թեկնածուների ցանկը: Այսօր՝ ժամը 15:00-ին, ԿԸՀ-ն նիստ կգումարի եւ կքննի այդ դիմումները, կկազմի արձանագրություն ԱԺ պատգամավորներ գրանցելու եւ մանդատներ տրամադրելու մասին:
Սակայն մինչեւ ԿԸՀ նիստը թեկնածուները դեռ կարող են ինքնաբացարկ հայտնել, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, մանդատից հրաժարվելու համար սահմանված վերջնաժամկետ չկա:
Իսկ ովքեր պատգամավոր գրանցվելուց հետո կորոշեն ինքնաբացարկ հայտնել, ապա արդեն կգործի ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված ընթացակարգը, եւ տվյալ անձը մանդատից հրաժարվելու դիմում կներկայացնի արդեն խորհրդարանի նախագահին:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ