
Իտալիայի հարավում գտնվող Սալենտո նահանգի բնակիչները շարունակում են Տրանսադրիատիկ գազամուղի (TAP) շինարարության դեմ բողոքի ակցիաները, որով ադրբեջանական գազ կմատակարարվի Եվրոպային, փոխանցում է Rusarminfo-ն:
Բողոքի հերթական ալիք է բարձրացվել մայիսի 3-ի գիշերը:
No TAP ցույցի կազմակերպիչները փորձել են խոչընդոտել գազամուղի կառուցմանը՝ շրջափակելով աշխատանքային հրապարակը: Արդյունքում իրավապահների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել, տուժածներ չկան:
Գազամուղի կառուցման դեմ ցույցերը սկսվել էին մարտի կեսերին: Իտալացիների դժգոհության պատճառ է դարձել այն, որ շինարարական ընկերությունը սկսել է գազամուղի կառուցման համար բազմաթիվ ձիթապտղի ծառերի հատումը: