Սոչիում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, փոխանցում է Life.ru-ն:
Թուրքական պատվիրակության անդամներից մեկը երկար ժամանակ չի կարողացել զբաղեցնել իր տեղը: Երբ երկու երկրների առաջնորդներն արդեն նստել են, պաշտոնյան դեռևս չի կարողացել տեղ գտնել, ինչը կանգնեցրել է զրույցի սկիզբը:
«Չեն ցանկանում աշխատել»,-այդ առիթով կատակել է Պուտինը:
Ավելի վաղ Էրդողանը Սոչի մեկնելուց առաջ Պուտինին կոչ էր արել հանել Թուրքիայի նկատմամբ առևտրային բոլոր սահմանափակումները: