
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ ԿԸՀ-ում ընթանում է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում մանդատներ ստացած թեկնածուների ինքնաբացարկները ետ վերցնելու շուրջ նիստը:
Նիստը վարող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ 12 թեկնածու դիմել են, որպեսզի նախկին դիմումը համարվի չեղյալ: Քննարկումից հետո նրանցից ութը մանդատ ստանալու հնարավորություն ունեցան: