Ինչպես արդեն հայտնի է «Ծառուկյան դաշինքի» 12 թեկնածուներն այսօր դիմել են ՀՀ ԿԸՀ՝ հայտնելով ինքնաբացարկի դիմումները չեղարկելու մասին:
Ինչպես հայտնի է «Ծառուկյան դաշինքի» նոտարը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրն է, և հենց նա է վավերացրել ինքնաբացարկի դիմումները:
ArmLur.am-ն այս մասով մեկնաբանության համար դիմեց հենց Աննա Աբրահամյանին. «Իմ արած գործարքները բոլորը օրինական են, չի եղել որևէ մի գործարք, որ ես քաղաքացուն առանց տեսնելու վավերացնեմ որևէ փաստաթուղթ: Իսկ ինչ վերաբերվում է դիմումներին, ապա թող բարի լինեն կարդալ, թե ինչի տակ են ստորագրել»,- ասաց նա: