Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ պայքարի մեջ են մտել 65 կգ եւ 97 կգ քաշային ազատ ոճի ըմբիշները:
Հայաստանը ներկայացնող Նարեկ Սիրունյանը (65 կգ) եւ Գեւորգի Կետոեւը (97 կգ) դուրս մնացին մեդալի համար պայքարից: Սիրունյանը որակավորման փուլում զիջեց Ալեքսանդր Սեմիսորովին, իսկ Կետոեւը, առաջին գոտեմարտում հաղթելով Տարիկ Ազուզիին (Բելգիա), պարտվեց 1/8 եզրափակչում:
Լուսանկարում` Գեորգի Կետոեւը