«Նվիրյալ ընտրակեղծարարները» խաբվել են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ վերջին ընտրություններում ընտրախախտման փորձ արածներից շատերը հայտնվել են խաբված վիճակում: Ընտրախախտման փորձերի առթիվ քրեական գործեր են հարուցվել, այդ մարդկանց մեղադրանք առաջադրվել, բայց կուսակցությունները, որոնց օգտին իրենք գնացել են այդ քայլին, լվացել են ձեռքերն ու չեն փորձում «նվիրյալ ընտրակեղծարարներին» որեւէ կերպ աջակցել, անգամ փաստաբանի ծախսերը չեն փորձում հոգալ:

Իսկ մինչ այդ նկատենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրախախտումների վերաբերյալ հարուցվել է 19 քրեական գործ, որից միայն 12-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերի համար, 3 գործ էլ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս