«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև երեկ ԿԸՀ-ն հաստատեց ինքնաբացարկի դիմումները և հրապարակեց ԱԺ գնացող 105 պատգամավորների անունները, սակայն առաջիկայում ևս փոփոխություններ են սպասվում ԱԺ անցած պատգամավորների, մասնավորապես՝ ՀՀԿ խմբակցության կազմում:
Մեզ հասած տեղեկություններով՝ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը առաջիկայում վայր է դնելու պատգամավորական մանդատը և նշանակվելու է Վրաստանում Հայաստանի դեսպան: Մեր տեղեկություններով՝ Շվեյցարիայում մեր երկրի դեսպան է նշանակվելու ՀՀԿ ցուցակի չորրորդ համարը՝ Արա Բաբլոյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: