Ավագանու ընտրություններում քանի տոկոս ձայն կստանան քաղաքական ուժերը. նոր հարցման արդյունքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն կստանա ընտրողների ձայների 67 տոկոսը, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոսը, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 12 տոկոսը: Այս մասին այսօր լրագրողնեի հետ հանդիպման ժամանակ նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` ներկայացնելով անցկացված հարցման արդյունքները:

Արդյունքներով` ընտրողների 14 տոկոսը չի հետևում Երևանի ավագանու ընտրությունների շուրջ զարգացումներին, 43 տոկոսը չի հետաքրքրվում, մյուս 43 տոկոսը հետաքրքրվում է:
Նրա խոսքով, ընտրություններին առավելագույնը սպասվում է 57 տոկոս ակտիվություն, նվազագույնը՝ 47 տոկոս:




Լրահոս