ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գազալցակայաններում անվտանգության պայմանները խիստը անբավարար են». վարչապետի նոր հանձնարարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ գազալցակայանների անվտանգության հարցին և համապատասխան հանձնարարականներ տվեց: Մասնավորապես, նա գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատեց խիստ անբավարար:

«Միայն վերջին շրջանում գրանցվել են գազալցակայաններում եւ գազաբալոնների պայթման մի շարք դեպքեր, ինչը հատկապես պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողության պայմանով»,- հավելեց նա:

Նա այդ առումով հանձնարարականներ տվեց. «Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը՝ հանձնարարում եմ ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարներին մեկ ամսյա ժամկետում համատեղ ամփոփելով նշված ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել համապարփակ առաջարկություններ առկա խնդիրների լուծման վերաբերյալ»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը

Մանրամասները՝  տեսանյութում




Լրահոս