
Մայիսի 3-ին Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Իրանում ՀՀ դեսպանության և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի համատեղ ջանքերով կազմակերպվեց Սև ծով-Պարսից ծոց տրանսպորտային միջանցքի ձևավորմանը նվիրված խորհրդաժողով, որին մասնակցեցին 100-ից ավելի գործարարներ:
Խորհրդաժողովի ընթացքում ելույթ ունեցան Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի գլխավոր քարտուղար Բահման Էշղին, Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, Իրանի միջազգային տրանսպորտային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ղոլամհոսեյն Ամիրին և այլք: