Մոսկվայի Կարմիր հրապարակը փակ կլինի մայիսի 4-9-ը, փոխանցում է Regnum-ը:
Հաղորդվում է, որ սահմանափակումները կապված են Հայրենական մեծ պատերազմի 72-ամյակի միջոցառումների պատրաստման և անցկացման հետ:
Մայիսի 3-ին Մոսկվայում կայացել է Հաղթանակի շքերթի վերջին փորձը:
Մայիսի 9-ին տեղի կունենան համերգներ, հիշատակի ակցիաներ, ցուցադրություններ և սպորտային ծրագրեր: Երեկոյան խոշոր քաղաքներում տոնական հրավառություններ կանցկացվեն: