![](https://armlur.am/wp-content/uploads/2017/05/216879_src.jpg)
Իրանի Գոլեսթան նահանգում գնտվող ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 35 մարդ է զոհվել, փոխանցում է Al Jazeera հեռուստաալիքը:
«Ցավոք, բոլոր հանքափորերը, ովքեր հայտնվել էին փլատակների տակ, զոհվել են»,-հեռուստաալիքը մեջբերում է Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական ապահովության նախար Ալի Ռաբիի խոսքը:
Հաղորդվում է, որ առնվազն 6 մարդու կյանք է հաջողվել փրկել, նրանք վնասվածքներ են ստացել:
Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում: