Գլենդելի քաղաքապետ է ընտրվել Վարդան Կարապետյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդան Կարապետյանի թեկնածությունը միաձայն հավանության է արժանացել Գլենդելի քաղաքային խորհրդի կողմից, փոխանցում է Asbarez պարբերականը:

Գլենդելի նոր քաղաքապետը խոստացել է անել ամեն ինչ անվտանգության բարձրացման, նոր աշխատատեղեր, ինչպես նաև բիզնեսի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

Միևնույն ժամանակ Կարապետյանը հայտարարել է 2 հրշեջ մեքենա Հայաստան ուղարկելու համար ֆինանսական միջոցներ գտնելու մտադրության մասին:

Կարապետյանը 2015թ. Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ էր ընտրվել:




Լրահոս