«Կոնգրեսժ-ՀԺԿ» դաշինքը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ այնտեղ վիճարկելով խորհրդարանական ընտրությունները: Ինչպես հայտնի է՝ օրերս սահմանադրական դատարանը մերժեց դաշինքի՝ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀԱԿ վարչության քարտուղար Սամվել Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են գտնվում այժմ:
Աբրահամյանի խոսքով՝ նախապատրաստական փուլում են, եւ հստակ չի կարող նշել է, թե մոտավորապես երբ պատրաստ կլինեն ՄԻԵԴ դիմելու համար, որովհետեւ.«Դա բավականին երկար աշխատանք է, ՄԻԵԴ դիմելը բավականին ծավալուն աշխատանք է»,- նշեց Աբրահամյանը՝ վստահեցնելով, որ իրենք այս պահին այդ գործի վրա են աշխատում: