Ավագանու ընտրությունների ժամանակ ևս ուղիղ հեռարձակում կապահովվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ եւս ընտրատեղամասերում ընտրական գործընթացը տեսանկարահանվելու եւ առցանց հեռարձակվելու է: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան /«Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերություն/ կազմակերպության հետ կնքել պայմանագիր, որն էլ կիրականացնի նշված աշխատանքները:

Նշենք, որ այդ գործառույթներն իրականացնելու է այն նույն կազմակերպությունը, որը խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւս ապահովում էր ուղիղ հեռարձակումը: Այդ նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2017 թվականին ՀՀ կառավարությունը առաջին կիսամյակում հատկացնելու է 37 մլն 800 հազ. դրամ ՀՀ  2017 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:




Լրահոս