Ադրբեջանական ծագման խնձորների գործը կուղարկվի ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաքսանենգ ճանապարհով ՀՀ մուտք գործած ադրբեջանական ծագում ունեցող խնձորների մասով ՊԵԿ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի կաշառք ստանալու հատկանիշներով, հետո այն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս թեմայի շուրջ իրավապահ համակարգում քննարկումներ են եղել, եւ որոշում է կայացվել գործը ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին: Այս գործը ՀՔԾ-ն կքննի, քանի որ դրանում խառնված են սահմանային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք:

Հիշեցնենք՝  պարզվել էր, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք առեւտուր իրականացնելու նպատակով պարբերաբար հատել են սահմանը, մաքսային ձեւակերպումներից խուսափելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության որոշ աշխատակիցների կաշառք տալու միջոցով գյուղմթերքը ներկրել են հանրապետություն:




Լրահոս