Ինչ վիճակում է գտնվում նորածին հնգյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը երեկ երեկոյան այցելել է մայրաքաղաքի տարբեր ծննդատներում գտնվող  հնգյակին և բժիշկների հետ քննարկել փոքրիկների բուժման ընթացքը։ Այս մասին ArmLur.am-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ինչպես հայտնի է` երեկ լույս աշխարհ եկած հնգյակը գտնվում էին տարբեր բժշկական կենտրոններում և միացված էին արհեստական շնչառական սարքին: Սակայն երեկ երեկոյան  Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում  դեռ ժամը 12-ի դրությամբ  գտնվող փոքրիկը սկսել էր շնչել առանց արհեստական շնչառական սարքի։

 Առողջապահության նախարարությունից մեզ փոխանցեցին, որ «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ների մասնագետների հսկողության տակ գտնվող նորածինների վիճակը կայուն է:  Համեմատաբար ավելի ծանր է «Մուրացան» բժշկական համալիրում հսկողության տակ գտնվող փոքրիկների վիճակը։




Լրահոս