
Այս աշնանից Անգլիայի թագուհի Ելիզավետա II-ի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը կդադարի կատարել թագավորական պարտականությունները, փոխանցում է BBC-ն՝ հղում անելով Բուքինգեմյան պալատին:
Որոշումն ընդունել է ինքը՝ արքայազնը: Թագուհին աջակցել է ամուսնուն:
Հունիսին Էդինբուրգի դուքսը կդառնա 96 տարեկան:
Նոր հրավերներ Ֆիլիպը չի ընդունի, չնայած ժամանակ առ ժամանակ կկարողանա այցելել որոշ հանրային միջոցառումներ:
Ելիզավետա II-ը շարունակում է իրականացնել պաշտոնական ծրագրերը թագավորական ընտանիքի աջակցությամբ: