Վրաստանի Մառնեուլի շրջանի դպրոցներից մեկում աշխատանքից ազատել են ուսուցչուհի Նանա Բակուրաձեին այն բանի համար, որ նա կասկածի տակ է դրել ադրբեջանական էթնոսի գոյությունը՝ ասելով, որ ադրբեջանցիները պատկանում են պարսից էթնոսին:
Ուսուցչուհու խոսքերը դժգոհություն են առաջացրել ադրբեջանցի աշակերտների շրջանում, ովքեր ձայնագրել են Բակուրաձեի խոսքերն ու տեղադրել համացանցում:
Ձայնագրությունը մի քանի օրվա ընթացքում Վրաստանի ադրբեջանական համայնքի ամենաքննարկվող թեման է դարձել:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ Վրաստանի կրթության նախարարության և դպրոցի ղեկավարության որոշմամբ ուսուցչուհին ազատվել է աշխատանքից: