
Բրազիլիայի Ռիու Գրանդի Դու Սուլ նահանգի երրորդ դիվիզիոնի առաջնության «Սապուկայենսի» և «Ֆարոուպիլյա» հանդիպման ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է տանտերերի խաղացող Մարլոն Նատանաելին,- հաղորդում է «Globo Esporte»-ն:
Ոստիկանությունը ժամանել է ստադիոն և ձերբակալել 21-ամյա ֆուտբոլիստին: Խաղն ընդհատվել է 15 րոպեին:
Ֆուտբոլիստին մեղադրում են կողոպուտի մեջ: