ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Վիրավոր Շիրազ Սահակյանը Չորաթան համայնքից է:
Համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Շիրազն ամուսնացած է, ունի երկու երեխա, իսկ վիճակն էլ այս պահին ծանր է:
Հավելենք, որ վիրավոր զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում: Նրա ոտքի թաթը հեռացնելուց հետո կտեղափոխեն Երևան: