Այսօր մանկաբարձի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 5-ին իրենց մասնագիտական տոնը նշում են մարդիկ, ում հոգատար ձեռքերի շնորհիվ մեզնից շատերն են ծնվել: Ավելի քան երկու տասնամյակ շարունակ մայիսի 5-ը համարվում է Մանկաբարձուհու միջազգային օրը (International Midwives’ Day):

Տոնի գաղափարն առաջարկեց Մանկաբարձների միջազգային կազմակերպությունը 1987թ. Նիդեռլանդներում անցկացվող ասուլիսի ժամանակ: Տոնը պաշտոնապես ընդունվեց 1992թ.: Ներկա օրերում այն նշվում է ավելի քան 50 երկրներում:

Տոնի հիմնական նպատակը մանկաբարձի աշխատանքի կարևորության մասին հանրությանը տեղեկացնել է: Այս մասնագիտության կարևորությունը դժվար է գերագնահատել, քանի որ հենց մանկաբարձներից, իրենց փորձից, գիտելիքներից և հմտություններից շատ հաճախ կախված է մոր և մանկան կյանքը և առողջությունը:

Մանկաբարձներն օգնում են կանանց մայրանալ՝ ուղեկցելով նրանց ծննդատուն գնալու պահից մինչև հանդիսավոր դուրս գրվելը: Նրանք կազմում են փաստաթղթերը, գտնվում են ապագա մոր կողքին՝ ծննդաբերությունից առաջ, դրա ընթացքում և հետո, ծննդաբերողներին ցուցաբերում են անհրաժեշտ բժշկական օգնություն ու բարոյահոգեբանական աջակցություն:

Բարձր պրոֆեսիոնալիզմից բացի մանկաբարձները պետք է տիրապետեն նաև այնպիսի հատկությունների, ինչպիսիք են պատասխանատվությունը, բարությունը, մեղմությունը և կարեկցելու կարողությունը: Հակիրճ և հստակ նրանց դերը սահմանված է քառյակում.

«Եվ չկա մասնագիտություն ավելի հիասքանչ
Բոլոր հինգ մայրցամաքներում,
Երբ ամբողջ մարդկությունը պառկած է
Մանկաբարձների ձեռքերում»:

Մանկաբարձի միջազգային օրն այս մասնագիտության յուրաքանչյուր ներկայացուցչի համար գործընկերների հետ ծանոթանալու, նոր կապեր ստեղծելու և իրենց գիտելիքներն ընդլայնելու լավ առիթ է:

Ամբողջ աշխարհում այդ օրը անցկացվող ակցիաների շրջանակներում մանկաբարձները երթեր են կազմակերպում, հասարակական վայրերում վրաններ են տեղադրում, որտեղ անց են կացվում անվճար խորհրդատվություններ և բոլոր ցանկացողներին իրենց գործունեությանը վերաբերող տեղեկություններ են ներկայացնում: Նրանք նաև հանդիպումներ, սեմինարներ և գիտաժողովներ են կազմակերպում, կիսվում փորձով ու պատմում իրենց ոլորտի նոր ձեռքբերումների մասին, պարգևատրում մասնագիտության առանձին ներկայացուցիչներին կամ մանկաբարձների ամբողջական խմբերին:

Այն երկրներում, որտեղ մանկաբարձությունը լավ զարգացած է, արտասահմանում գտնվող գործընկերներին օգնելու համար գումար են հավաքում (օրինակ. միջոցներն օգտագործվում են հեռավոր շրջաններում աշխատող մանկաբարձների համար՝ հեծանիվ գնելու, մանկաբարձների համար կարևոր միջոցառումներին ներկա գտնվելը հովանավորելու): Որոշ մանկաբարձներ ուղղակի հավաքվում են միասին` ոչ պաշտոնական միջավայրում շփվելու և գործընկերների միջավայրում հանգստանալու համար:

Մանկաբարձների միջազգային կոնֆեդերացիայի որոշմամբ մինչև 2015թ. բոլոր Մանկաբարձների օրերը անց են կացվելու հետևյալ կարգախոսով. «Աշխարհն այնքան մանկաբարձների կարիքն ունի, որքան կարիքը դեռ երբեք չի ունեցել»:




Լրահոս