
ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև կոալիցիոն բանակցությունները ավարտված են։ Այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնեցՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն 2017-2022 թվականների համար կնքելու են կոալիցիոն համաձայնագիր»,- նշեց նա,հավելելով,որ պաշտոնների հարցերը դեռ չեն քննարկել։
«Կոալիցիոն բանակցությունները ավարտված են, փաստաթուղթը առաջիկա օրերին կհրապարակվի»,-հավելեց նա: