
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԸՀ նիստը, որի ժամանակ հաստատվել է քվեաթերթիկի նմուշը Երեւանի ավագանու ընտրությունների համար։
Քվեաթերթիկը մեկն է լինելու, որի վրա նշված է լինելու յուրաքանչյուր ուժից առաջադրված թեկնածուների առաջին եռյակի անունները։ Այս անգամ քվեաթերթիկը կլինի ծրարի չափով և այն ծալելու կարիք չի լինի։