
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը գտնվում է Մոսկվայում: Նա նեղ շրջապատում ասել է, որ չի ցանկանում այլևս վերադառնալ Հայաստան։ Օհանյանը մտավախություն ունի, որ կարող է արժանանալ Սամվել Բաբայանի ճակատագրին: ԱԺ ընտրություններից հետո ՕՐՕ-ի առաջնորդները չեն հանդիպում իրենց կուսակիցների և համախոհների հետ, և նրանց մոտ անորոշ վիճակ է՝ չգիտեն իրենց հետագա քայլերը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: