«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը երեկ ներկայացրել է տվյալներ նախօրեին «Էրեբունի» ԲԿ-ում ծնված հնգյակի մասին: Ըստ այդմ, երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը՝ ծայրահեղ ծանր:
Մասնագետները գտնում են, որ խորը անհասության պարագայում վիճակի զարգացումների հետագա ընթացքի վերաբերյալ կանխատեսումներ անելը դեռևս վաղ է: Մասնագիտական խումբը հանդիպել է նաև նորածինների հարազատներին, ներկայացրել իրավիճակը բժշկական տեսանկյունից, պարզաբանել հարցը:
Մի քանի կազմակերպություններ արդեն դրամական օգնություն են տրամադրել նորածին հնգյակի ընտանիքին: Այդ նպատակով բացվել է հաշվեհամար:
220521072573000 ՀՀ դրամ
Ստացող` Վարդան Կարապետյան (հնգյակի հայրն է)»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: