
Երեկ Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորված պայմանագրային զինծառայող Շիրազ Սահակյանն այսօր կտեղափոխվի Երևան` Մուրացանի զինվորական հոսպիտալ:
ArmLur.am-ի հետ զրույցում Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը հայտնեց, որ երեկ Շիրազին վիրահատել են Բերդի հոսպիտալում, նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն մեկ ոտքը կտրել են:
Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայողն ամուսնացած է, երկու երեխա: