
Պենտագոնը խոստովանել է, որ ամերիկյան ավիացիան մարտի 16-ին ավիահարվածներ է հասցրել սիրիական Ալ-Ջին գյուղում գտնվող մզկիթի վրա, փոխանցում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին:
Աղբյուրների հաղորդմամբ՝ Պենտագոնի կողմից անցկացված հետաքննությունը ցույց է տվել, որ ռմբակոծության ենթարկված շենքը իսկապես ծառայել է կրոնական նպատակներով:
Հաղորդվում է, որ Պենտագոնը սկզբնապես հայտարարել էր, որ ավիահարված է հասցվել Իդլիբ նահանգում ահաբեկիչների դիրքերի վրա, որի արդյունքում, ըստ Պենտագոնի, զոհվել է «Ալ-Քաիդա»-ի մի քանի գրոհային:
Հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 46 մարդ, մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են: