
Միսսուրիի դատարանը պարտավորեցրել է Johnson & Johnson ընկերությանը 110 միլիոն դոլար վճարել իր արտադրանքի պատճառով քաղցկեղով հիվանդացած ամերիկուհուն, փոխանցում է BBC-ն:
Վիրջինիայի բնակչուհին մեղադրել է ընկերությանը նրա համար, որ իր մոտ ձվարանների քաղցկեղ է առաջացել այն բանից հետո, երբ նա մոտ 40 տարի օգտագործել է Johnson & Johnson-ի արտադրանքը:
62-ամյա կնոջ մոտ ձվարանների քաղցկեղ են հայտնաբերել 2012թ., փոխանցում է Bloomberg-ը: Դրանից հետո քացկեղը տարածվել է կնոջ լյարդի վրա: Ընդ որում, նա ծանր հիվանդության պատճառով չի կարողացել ներկա գտնվել դատարանում:
Reuters-ի հաղորդմամբ՝ ընկերությունում մոտ 2,4 հազար նման հայցեր կան: