
Էնրիկո Ապրիամովը, որ նախօրեին ազատվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, երեկ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Եւ քանի որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը եւս այս գերատեսչություն է տեղափոխվել պաշտպանության նախարարությունից (նա փոխնախարար էր), «Ժողովուրդ»-ը Տոնոյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իր հորդորով են Ապրիամովին իրեն տեղակալ նշանակել. «Ես էլ եմ ցանկացել»,- ասաց նա: