
ՀՀԿ-ն ուրիշ կուսակցության հարցերով չի զբաղվում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց Վահրամ Բաղդասարյանը, ով հինգերորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր: Նա պատասխանեց այն մեղադրանքներին, թե «Ծառուկյան» դաշինքի մանդատների հետ կատարվածում ՀՀԿ մատը խառն է:
«Համբերեք ևս մի քանի օր՝ իրենք իրենց հարցերը կպարզաբանեն, եթե ոչ, դրանով կզբաղվեն իրավապահները»,- ասաց նա:
Հարցին, թե ինչ է սպասվում ՀՀԿ համապետական ցուցակում հայտնված այն անձանց, ովքեր մանդատ վայր չդրեցին, պատասխանեց. «Զինվեք համբերությամբ։ Մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի, բոլոր մանդատների տերերը՝ ով հետագայում ինչով կզբաղվի»,- ասաց նա: