
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ Սիրիայի իրավիճակի պատճառով, փոխանցում է Gazeta-ն:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նիստի ընթացքում քննարկվել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Պուտինի բանակցությունների արդյունքները:
«Նախագահը տեղեկացրել է մասնակիցներին անցած շաբաթ տեղի ունեցած բանակցությունների մասին: Կայացել է մանրամասն քննարկում սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով»,- հայտնել են Կրեմլում:
Բացի այդ, հաղորդվում է, որ քննարկվել են ներռուսական սոցիալ-տնտեսական օրակարգի հարցեր: