
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծիք է հայտնել, որ Երևանի ավագանու ընտրությունները նման են Շրեկի, Չիպոլինոյի և Ձյունանուշի միջև պայքարին։
Նրա խոսքով, այս մուլտիֆիլմի հեղինակը չունի Դիսնեյի տաղանդը։ Ըստ Զուրաբյանի` Երևանի ավագանու ընտրություններից լուրջ բանի հնարավոր չէ սպասել։
Լևոն Զուրաբյանն ընդգծել է, որ իրականում ընտրություններ չեն լինելու, և կեղծ օրակարգ է: