Օրինապահ հարկ վճարողների շարքը համալրվում է. ամփոփվել են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման հերթական փուլի արդյունքները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մայիսի 5-ին հավաստագրեր է հանձնել ևս 8 տնտեսվարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 2-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին, իսկ մնացած 5-ի դիմումն ուսումնասիրության ընթացքում է:
Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 135 տնտեսվարող, որից 92-ի դիմումը բավարարվել է, 38-ինը՝ մերժվել, իսկ 5 դիմում ուսումնասիրության փուլում է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:
ՑԱՆԿ
Օրինապահ հարկ վճարողների
- «ՋԵՆԵՐԱԼ ՍՏԱՆԴԱՐԴ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ
- «ԳԼՈԲԱԼ ԿՈՆՍԱԼՏ» ՍՊԸ
- «ՀԻՏԵՔՍ ՊԼԱՍՏԻԿ» ՓԲԸ
- «ԵՄԵԿՍԱՎՏՈ» ՍՊԸ
- «ԳԼՈԲԱԼ ԲՐԻՋ» ՍՊԸ
- «ԲԵՅԲԻ ՓԱՐՔ» ՍՊԸ
- «ՖՈՐՍԱԺ» ՍՊԸ
- «ՖՈՐՍԻՆԳ» ՍՊԸ
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին