Բանակը բերվել է ամենաբարձր պատրաստավծության աստիճանի. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը սկսել են իրենց համատեղ զորավարժությունները սահմանի ողջ երկայնքով: ArmLur.am-ը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից փորձեց ճշտել, թե ի՞նչ մարտական պատրաստվածության մակարդակի վրա է գտնվում է մեր բանակն այս օրերին:

«Բանակը բերվել է ամենաբարձր պատրաստավծության աստիճանի, բայց դա չի նշանակում, որ պատերազմ է`  հաշվի առնելով իրավիճակը և այդ  զորավարժությունները»,- ասաց նա:

Ըստ նրա՝ բանակը միշտ էլ գտնվում է բարձր պատրաստվածության մակարդակում, բայց նման դեպքերում առավել աչալուրջ և ուշադիր են լինում. «Որևէ տարօրինակ բան չկա, սա մեր առօրյան է»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս