
«Ռոսիյսկայա գազետա» պարբերականը նյութ է հրապարակել հայկական հարսանեկան ավանդույթների մասին:
Պատմելով հարսանեկան արարողության ժամանակ տնտեսելու միջոցներին՝ պարբերականը գրում է. «Առանձին պատմություն է հայկական հարսանիքը: Հայկական հարսանիքի ժամանակ երբեք չեն խնայում»:
«Հրավիրում են հարազատներին աշխարհի բոլոր վայրերից՝ արտասահմանից, ռուսական տարբեր քաղաքներից: Եվ ամեն ինչ պետք է առաջին կարգի լինի՝ հաղորդավարը, ձայնային ռեժիսորը, սրահի ձևավորումը, հարսի զգեստը, և, իհարկե, ուտելիքը: Ավանդույթի համաձայն՝ սեղանը պետք է ուտելիքից պայթի»,-ասվում է պարբերականի հրապարակած հոդվածում: