Արդեն թեկնածուներից պարզ էր, թե ինչ որակ պետք է ունենա Ազգային ժողովը: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
«Կուսակցությունները ժողովրդի դատին էին շպրտում 10-12 թեկնածու` չանցկացնելով իր ֆիլտրով: Սրանով նաև պատասխանատվությունն այդ մարդկանց որակի պակասի, տվեց ընտրողին: Դա ավելի շատ լինելու է կոճակների հավաքածու և ավելի վատ, քան նախորդ Ազգային ժողովներում», – հայտարարեց նա:
Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակին` Իգիթյանը ընդգծեց. «Ի վերջո, դա դաշինք է և լինում են տարբեր կարծիքներ կամ նպատակներ ունեցող անհատներ և ուժեր: Լինում են որոշ պայմանավորվածություններ, որոնք կարող են նաև փոխվել: Ես կողմ եմ, որ դրանց փոխվելը լինի քաղաքակիրթ ձևով` առանց նսեմացնելու մարդու ինքնասիրությունը: Տեսնելով այդ հրաժարվող մարդկանց` ինձ թվում էր, որ նրանք իրենց վիրավորված էին զգում: Եթե քաղաքական տեսակետից նայենք, ինձ թվաց, որ իրենց չեն հարցրել»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան