
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանի բանկային եւ գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչների:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Արցախի եւ Հայաստանի բանկային համակարգերի համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը մեծապես նպաստում է մեր հանրապետությունում այս ոլորտի կայուն զարգացմանը:
Նախագահ Սահակյանը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Յունիբանկ» ԲԲԸ խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանին պարգեւատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: