
Այսօր Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ պատգամավորական մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ապագա պատգամավորները:
ArmLur.am-ի հետ զրույցում Շիրակի մարզից «Ծառուկյան դաշինք»-ով պատգամավոր դարձած Վարդևան Գրիգորյանը նշեց, թե ավելի շատ ձայներ էր սպասում, սակայն այնքան էլ դժգոհ չէ:
Անդրադառնալով ինքնաբացարկների շուրջ ստեղծված իրավիճակին` Գրիգորյանը նշեց. «Կարծում եմ` բոլորն էլ իմացել են, թե ինչ դիմումներ են ստորագրում: Նույնիսկ այդ պահին քննարկում եղել է, խոսել են այդ մասին: Այո, ես էլ եմ գրել: Կարծում եմ` իմ դեպքում էլ խնդիր չէր լինի»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան