
Այսօր Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ պատգամավորական մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ապագա պատգամավորները: Սակայն, պետք է նշել, որ ԱԺ պատգամավորներից բոլորը չէին , որ ներկա էին:
Մասնավորապես, Ներկա չէին նաեւ «Ծառուկյան» դաշինքից ընտրված 7 պատգամավորները՝Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Վահան Կարապետյանը, որոնք դեմ դուրս գալով դաշինքին եւ նրա առաջնորդին, հետ էին վերցրել ինքնաբացարկի դիմումները:
Իսկ «Ելք» դաշինքն ընդհանրապես չէր եկել` բոյկոլտելով հանձնման արարողությունը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: