
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նեղ շրջանակում կասկած է հայտնել, որ Սամվել Կարապետյանի գլխավորած ներդրումային ակումբում հայտնված մարդիկ ի վիճակի կլինեն խոստացված փողը Հայաստան բերել։ Աբրահամյանն ասել է, որ բոլոր գործարարներին անձամբ է ճանաչում, ու բացի Սամվել Կարապետյանից այդ ակումբում նորմալ ու անկախ գործ անող ու փող աշխատող մարդ չկա Ռուսաստանում․ բոլորը վարկերի տակ կքած են ու շատերին Սամվել Կարապետյանն է անձամբ ֆինանսապես օգնում վարկերի պատճառով չսնանկանալու համար:
Արա Աբրահամյանն ասել է, որ այդ գործարարներից շատերի հետ այս ընթացքում հանդիպել է, և նրանք բողոքում են, որ Սամվել Կարապետյանը իրենց ստիպողաբար է տարել Հայաստան, իսկ իրենք փող չունեն երկիր բերելու համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: