«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեն ԿԸՀ-ից իր ինքնաբացարկի դիմումը հետ վեցրած, իսկ երեկ պատգամավորական մանդատ ստացած «Ծառուկյան» դաշինքի անդամ Վահան Կարապետյանը՝ Չերիի Վահանը Նապոլեոն Ազիզյանի օրինակով պատրաստվում է ԱԺ առաջին նիստին վայր դնել մանդատը, եթե միայն Ծառուկյանն ակնարկի այդ մասին: «Ժամանակ»-ի հետ զրույցում Վահան Կարապետյանը, նախ, հայտարարեց, որ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում ինքն է ներկայացրել, քանի որ հիասթափված է եղել ընտրությունների ժամանակ իր ստացած ձայներից:
Ավելի շատ ձայն էր ակնկալում: Բայց հետո ընտրողների հետ հանդիպումներից հասկացել է, որ մարդիկ ուզում են իրեն տեսնել ԱԺ-ում, և գնացել ու հետ է վերցել իր դիմումը ու միանգամից այդ մասին տեղյակ պահել Ծառուկյանին: Ծառուկյանն էլ ասել է՝ կգաս ԱԺ՝ կորոշենք: Մեզ հասած տեղեկություններով՝ 12 ըմբոստացածներից 8-ը, ովքեր մանդատ ստացան, այս օրինակով առաջիկայում վայր են դնելու իրենց մանդատները»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: