«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները մշտապես պատրաստ են գործելու: Պատրաստ են նաև Տաջիկստանում, Ղրղզստանում, և Հայաստանում տեղակայված ռուսական բազաները»,- երեկ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են»,-ասել է նա:
Հայաստանի պարագայում գործում է առաջին հերթին աշխարհագրությունը: Հայաստանից շուրջ 400-500 կմ հեռավորության վրա ԻՊ-ի մասնակցությամբ ծավալվում են արյունալի իրադարձություններ Սիրիայում և Իրաքում:
Իսկ այդ գործողությունների հետևանքով տասնյակ հազարավոր սիրիահայեր հեռացան Սիրիայից, նրանց մի մասն էլ հաստատվեց Հայաստանում: Մյուս կողմից Գյումրու ռազմաբազան ներքաշել ԻՊ-ի դեմ պայքարում, նշանակում է լուրջ վտանգի տակ դնել Գյումրին, Երևանը և ամբողջ Հայաստանը: Հայաստանի իշխանությունները չեն կարող սա չգիտակցել, և պետք է ամեն ինչ անեն նման զարգացում թույլ չտալու համար: »:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: