«Հրապարակ» օրաթերթը գրել է. «Մինչ քաղաքական շրջանակները քննարկում են «Ծառուկյան դաշինքի» շուրջ ընթացող պրոցեսները և մասամբ տեղեկությունների, մասամբ ենթադրությունների հիման վրա դրանք կապում իշխանության հետ, գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ հերքի այդ կասկածները։ Մի կողմից Շարմազանովն ու մյուս «խոսող» ՀՀԿ-ականներն են ամենուրեք պնդում, թե կապ չունեն ոչ ինքնաբացարկների, ոչ ինքնաբացարկներից հրաժարականների հետ։
Մյուս կողմից ՀՀԿ նախագահն է քայլեր ձեռնարկում կասկածներն իրենցից հեռացնելու ուղղությամբ։ Նա տեղի ունեցածից հետո, ասում են, հեռախոսազրույց է ունեցել Ծառուկյանի հետ, նրան իր զորակցությունը հայտնել և «կոշտ» արտահայտվել «հրաժարվողների» հասցեին։ Ըստ որոշ լուրերի, անգամ հարցրել է, թե ինչով կարող է օգտակար լինել նրան»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: