«Գյուղմթերքը Հայաստան է ներկվել առանց խոչընդոտների, որին նպաստել են մաքսային մարմինների աշխատակիցները». ՀՔԾ-ն՝ ադրբեջանական խնձորի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով 05.05.2017թ.-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Մասնավորապես, մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն, առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, Երևանի շուկաներում իրացրել են մեծ քանակությամբ գյուղմթերք: Վերջիններս նշված ապրանքներն առանց հայտարարագրման Բագրատաշենի մաքսակետով ներկրելու և այդպիսով` օրենքով սահմանված խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով` նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի բնակիչների հետ:

Վերջիններս, համապատասխան վարձատրության դիմաց, պարբերաբար, առանց հայտարարագրման ներկրել և Հ. Ֆ.-ին ու Ա. Ե.-ին են հանձնել ընդհանուր` մոտ 33 տոննա գյուղմթերք, որի հետևանքով, ըստ նախնական հաշվարկների, պետությանը պատճառվել է շուրջ 6,6 մլն ՀՀ դրամի նյութական վնաս: Գյուղմթերքը Հայաստանի Հանրապետություն է ներկվել առանց խոչընդոտների, որին նպաստել են նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային մարմինների աշխատակիցները:
Այսպիսով, խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:




Լրահոս